«Մանչեսթեր Սիթին» այլևս հետաքրքրված չէ Լաուտարո Մարտինեսի ծառայություններով
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» վերջին շրջանում միացել էր իտալական «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային մրցավազքին։
Վերջին օրերին իտալական սպորտային մամուլը գրում է, որ արգենտինացին կերկարաձգի պայմանագիրը միլանյան թիմի հետ։
Այս դեպքում անգլիական գրանդը կդադարեցնի հետաքրքրվածությունը Լաուտարոյի ծառայություններով։ Նշվում է, որ Գվարդիոլայի թիմի գլխավոր տրանսֆերային նպատակը շարունակում է մնալ Էրլինգ Հալանդը։