ԱՄՆ-ն բալիստիկ հրթիռ է փորձարկել
Անհայտ թռչող օբյեկտը, որը տեսել են ԱՄՆ Ֆլորիդա նահանգի երկնքում, պարզվել է, որ ԱՄՆ-ի ռազմական բալիստիկ հրթիռ է: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Հեռուստաալիքի տվյալներով, անսովոր լուսավոր օբյեկտի տեսանյութերը, որոնցում երևացողը կարծես թե նման է գիսաստղին, սոցիալական ցանցերում հայտնվել են փետրվարի 9-ին:
Պարզվել է, որ ամերիկացիները ոչ թե ԱԹՍ-են բաց թողել, այլ Trident II բալիստիկ հրթիռ, որը փորձարկումների շրջանակներում արձակվել է սուզանավից: