Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացելԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի՝ Բելառուսի ներկայացրած անհամապատասխանությունների հավաստիությունը ստուգելու համար. ՍԱՏՄՀայաստանից միայն տրաֆարետն է մնացել, բովանդակություն չկա. Շարմազանով (տեսանյութ)25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. բանակը գցել են քացու տակՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համարՍտավրոպոլում տղամարդը սպանել է երկու անչափահաս դուստրերին, կրակել կնոջը, ապա ինքնասպան եղել Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. ԱբրահամյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել. Սուրենյանց
«Չտրվել սադրանքին, չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին». «ՀայաՔվե»
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնումԱլիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքիցԱվարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըԵրթևեկության փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածքԿառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համարՀայաստանում ստվերային պետություն գոյություն չունի. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերի հետԱյսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմի ԱնդրեասյանԱՀԿ-ի ղեկավարը նախազգուշացնում է Գազայում սովի սպառնալիքի մասինՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
«Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)ՄԱԿ-ը Իսրայելի գործողությունները Գազայում անվանել է ցեղասպանությունԱլիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. ՀայրապետյանԱսենք, ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի՝ մենք էսինչի կառավարությունն ենք․ ՀՀ-ում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ ՓաշինյանՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր ԱբրահամՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն (տեսանյութ)Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել, նրանցից մեկն անչափահաս էԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից ու եղբայրներից 11 800-ը աշխատանքի է ընդունվել․ Փաշինյան
Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան
ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայի քաղցրահամ լիճը պատվել է մազութովԴատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունըԻսրայելցի զինվորները գնդակահարել են երկու անզեն պաղեստինցու և թաղել տրակտորով. Al-JazeeraՆերկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասինՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի դեմ. ՊուտինՆիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին․ ռևանշն անխուսափելի է․ ՊՆ նախկին փոխնախարար «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին. «Ժողովուրդ»Պրեմիերա․ «Նեմրա» - «The Fool Moon» Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»Սպասվում է առանց տեղումների եղանակՓաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրեն հանդուրժում է. «Հրապարակ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». տնտեսագետ․ «Փաստ»Սիլվա Համբարձումյանը Հայկ Սարգսյանի եւ ԴԱՀԿ պետի դեմ հաղորդում է ներկայացրել. «Հրապարակը»Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Իշխանությունների ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»ՀՀ Քննչական կոմիտեն Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ»
Մամուլ

Դետեկտորը չէր դիմանա իշխանության ստերին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Փետրվարի 1-ին Ռուսաստանի օդա­յին սահմանները բացվեցին, և մարդիկ սկսեցին զանգվածաբար հեռանալ երկրից, իսկ հաջորդ օրը աշխատանքային այցով Արտաշատում գտնվող ՀՀ վարչա­պետը «պատահական» մի խանութատի­րոջ սփոփեց, թե՝ էս է, հայերը տասնյակհազարներով կվերադառնան՝ առևտուրդ կթեժանա: Այնուհետև կառավարության նիստում պաշտոնապես հայտարարվեց, որ փետրվարի առաջին օրերին ՌԴ-ից հայրենիք վերադարձողների թիվը բազմապատիկ ավելի է, քան մեկնողների, այն դեպքում, երբ ոչ միայն բոլորիս աչքով տեսածը, այլ նաև օդանավակայանի պաշտոնյաները հակառակն էին պնդում: Սուտն այնքան ակնհայտ էր, որ առա­ջին միտքը, որ կարող էր ծնվել դատողունակ ցանկացած մեկի մոտ, ինչպես միշտ՝ երկրի վարչապետի խոսքի որակն ստուգելն էր: Բնականաբար՝ տեխնիկա­կան միջոցներով: Քանզի վաղուց այլևս մարդիկ չեն հավատում նրա կենդանի խոսքին:

Եվ դատողունակ հայ քաղաքացին վարչապետի «առիթով» դարձյալ ու դարձյալ մտածեց... պոլիգրաֆի՝ ստի դե­տեկտորի մասին:

Վերջինս, անշուշտ, չի կարող ապա­հովել հետազոտության արդյունքի հարյուրտոկոսանոց հավաստիություն, քանի որ ինչպես մարդը, այնպես էլ նրա ստեղծած սարքը սխալական է: Բացի այդ՝ գիտությունն ապացուցել է, որ ստի դետեկտորով անցնող մարդու հոգեֆիզիոլոգիական արձագանքները (սրտի զարկի հաճախացում, զարկերակային ճնշման բարձրացում, աչքերի գույնի փո­փոխություն և այլն) միշտ չէ, որ ճիշտ ինֆորմացիա են տալիս պացիենտի խոսքի որակի մասին:

Բայց ստի դետեկտորը հատկապես սխալվում է, երբ այն փորձարկում են որոշ հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց վրա: Սարքն անզոր լռում է, օրինակ, երբ հիվանդ մեկը հայտարարում է, թե ինքը Նապոլեոն Բոնապարտն է կամ Նելսոն Մանդելան: Հիվանդն այնքան է տոգորված սեփական «հավատքով», որ ոչ մի սարք չի կարող նրան ազատել այդ ինքնընկալումից, իսկ բոլոր հոգեֆիզիոլոգիական պարամետրերը՝ գրանցված պո­լիգրաֆի կողմից, աներկբա հաստատում են «իրողությունը»՝ պացիենտը չի ստում:

Վստահ կարելի է պնդել, որ ստի դե­տեկտորը նույնքան անզոր կգտնվեր, եթե «հայրենի» կառավարությանը պահեինք դրա դիմաց կամ անցկացնեինք դրա միջով: Կառավարության անթիվ ստեր դետեկտորը կգրանցեր որպես ակնհայտ ճշմարտություններ՝ ասված անմեղսունա­կության խոր ինքնահմայանքի մեջ: Օրինակ՝ փոխվարչապետ Տ. Ավինյանը հայտարարում է, թե Շուռնուխում կա­ռավարության աջակցությամբ նոր բնա­կարաններ են կառուցվում, իսկ Գորիսի համայնքապետարանը հերքում է՝ բնա­կարանները կառուցվում են բարերարնե­րի օժանդակությամբ:

Բնականաբար, ստի դետեկտորն առա­վել ևս անզոր կգտնվեր, եթե նրա դիմաց պահեինք կառավարության ղեկավարին: Ավելին՝ այս դեպքում նույնիսկ վտանգ կա, որ պացիենտից եկող «ճշմարտության ու երջանիկ անկեղծության» հորդումին չդիմանալով՝ սարքն ուղղակի կարող է «կախվել» կամ պայթել:

Թե ինչ պատճառով՝ տես տեքստում Նելսոն Մանդելայի «օրինակը»»,-գրում է թերթը:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: