Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղարը վայր է դրել լիազորությունները
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը վայր է դրել իր լիազորությունները։ Այս մասին այսօր ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Վերջինս նշեց, որ «Իմ քայլը» խմբակցության կողմից քարտուղար է ընտրվել Արմեն Գալջյանը։
Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 17 հարց։