Մահացել է ֆրանսիացի սցենարիստ և ռեժիսոր Ժան-Կլոդ Կարիերեն
89 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիացի սցենարիստ և ռեժիսոր Ժան-Կլոդ Կարիերեն: Այս մասին հայտնում է BFMTV- ն:
Սցենարիստի դուստրը նշել է, որ իր հայրը մահացել է քնած ժամանակ՝ Փարիզի իր տանը: Ռեժիսորը ոչ մի հիվանդությամբ չի տառապել: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա Ֆրանսիայի Կոլումբիե-սյուր-Օրբես գյուղում:
Կարիերեն «Օսկար» մրցանակի դափնեկիր է «Շնորհավոր տարեդարձ» կարճամետրաժ ֆիլմի համար: Նա հայտնի է որպես 140 ֆիլմերի սցենարիստ՝ այդ թվում ՝ «Կեցության անտանելի թեթեւությունը», «Վան Գոգ. Հավերժության շեմին » և այլն ֆիլմերի: