Գլխավոր դատախազությունից ինձ հայտնեցին, որ զբաղվում են Սորոսի կողմից վարձատրվող Դանիել Իոաննիսյանի հայտարարությունով. Նարեկ Մալյան
Գլխավոր դատախազությունը քիչ առաջ ինձ ծանուցեց, որ զբաղվում է կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի կողմից վարձատրվող Դանիել Իոաննիսյանի այն հայտարարությունով, որով օլիգարխի վարձկանը պնդում է, որ հայկական բանակում կան գեներալներ ովքեր կաշառքով են գեներալական կոչում ստացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը։
«Կոռումպացված օլիգարխից վարձատրվող Դանիել Իոաննիսյանը պարտավոր է գոնե մեկ այդպիսի գեներալի անուն տալ, այլապես գրավոր կարձանագրվի նրա ստախոս լինելը և սորոսականների կողմից միտումնավոր կեղծ տեղեկություններով ՀՀ բանակի վարկաբեկման փորձը»,-գրել է Մալյանն ու կից փաստաթուղթ հրապարակել։