Դմիտրի Պեսկովը Ուկրաինան համարել է ռուսական աշխարհի մաս
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ռուսական աշխարհի պաշտպանության թեման պետության համար շարունակում է մնալ գերակա խնդիր:
Ըստ Կրեմլի խոսնակի՝ Ուկրաինան նույնպես այս աշխարհի մի մասն է: Պեսկովը ընդգծել է.
«Ուկրաինայում շատ ռուսներ ու ռուսախոսներ կան: Նրանք բոլորը պատկանում են ռուսական աշխարհին: Մեծ հիմարություն կլինի ժխտել մշակութային կապերը, պատմական կապերը, ընդհանուր արմատները»:
Ընդգծենք,որ օրեր առաջ Պեսկովը դատապարտել էր Ուկրաինայում պատժամիջոցների կիրառումը երեք հեռուստաընկերությունների դեմ ՝ իրենց ռուսամետ դիրքորոշման համար: