Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա ԶախարովաՀիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց (տեսանյութ)
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանը
Հասարակություն

Չիտեմ՝ հիմա դատախազները ոնց են մտածում, բայց համոզված եմ, որ մի օր գիտակցելու են, թե ինչ արվեց իրենց ձեռքով․ Ալումյան

ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը նկատում է՝ դատավոր Դավիթ Գրիգորյանից Քոչարյանի գործն ուղղակի խլեցին՝ նրա վրա գործ բացելով։ Դատապաշտպանի դիտարկմամաբ, այս գործն անարդար է ոչ թե դատավարության մեկնարկից ի վեր, այլ այդ գործը դատավոր Աննա Դանիբեկյանի մոտ հայտնվելու պահից, այն պահից, երբ որոշվել է, որ այդ գործը պետք է քննի դատավոր Աննա Դանիեբկյանը։

«Երբ դատավոր Աննա Դանիբեկյանն արձակուրդից վերադարձավ, Վճռաբեկ դատարանը գործն ուղարկեց առաջին ատյանի դատարան՝ մեր բողոքը չքննած։ Այսինքն, պահեցին այնքան ժամանակ գործը, մինչև եկավ այն դատավորը, ում իրենք վստահում էին, ում նախասիրությունը, տրամադրվածությունը գիտեին, կամ ում վրա կարող էին ավելի արդյունավետ ճնշում գործադրել։ Հենց այդ դատավորը եկավ, վճռաբեկ դատարանից գործն ուղարկվեց։ Եթե մի քանի օր շուտ ուղարկվեր առաջին ատյանի դատարան գործը, այդ դատավորի մոտ չէր կարող ընկնել։ Այս պահից սկսած պարզ դարձավ, որ դատավոր Աննա Դանիբեկյանը ընտրված է այն չափանիշով, որ ինքն ունի կոնկրետ տեսակետ այս գործի վերաբերյալ, և այդ տեսակետը խիստ հակասում է մեր տեսակետին»,- համոզմունքն այսպես հիմնավորեց փաստաբանը։

Նա նշեց, որ մինչ Դանիբեկյանի մոտ գործը հասնելը, վարչապետն ու ԱԺ-ն ցույց էին տվել, որ առանց կոմպրոմիսների պայքարելու են այն դատավորների դեմ, որոնք Ռոբերտ Քոչարյանի իրավունքը վեր կդասեն։

«Դրա վառ օրինակներից մեկն է, երբ պարոն Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից, եղավ մի մեծ հանրահավաք Հանրապետության հրապարակում, Փաշինյանը շատ կոպիտ ու ծայրահեղ գռեհիկ արտահայտություններ կիրառեց փաստացի այն դատավորի նկատմամբ, ով պարոն Քոչարյանին ազատ էր արձակել։ Դրանից հետո երկրորդ անգամ, երբ մեկ այլ դատավոր ազատ արձակեց պարոն Քոչարյանին, Փաշինյանը կոչ արեց արգելափակել դատարանները, մի բան, որ երևի մի քանի դար առաջ հնարավոր է՝ Աֆրիկայում տեղի ունեցած լիներ, բայց ես էլի կասկածում եմ, որ նման բան եղել է»,- հիշեցրեց Ալումյանը՝ ավելացնելով, երբ գործը հասավ Դանիբեկայնին, արդեն դատավորների ու Դանիբեկյանի համար պարզ էր, որ իշխանությունները չեն հանդուրժի որոշում կայացնել, որը հաճո չէ Փաշինյանին։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը չի բացառում, որ Դանիբեկյանն ընտրվել է՝ նրա խոցելիությունը հաշվի առնելով։

«Ես չգիտեմ՝ հիմա դատախազները ոնց են մտածում, բայց համոզված եմ, որ մի օր հաստատապես գիտակցելու են, թե ինչ արվեց իրենց ձեռքով։ Ես գիտեմ, որ դատախազությունում ավելի ու ավելի քիչ մարդ է մնում, ովքեր պատրաստ են այդ նպատակին ծառայել, գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում գտնել այնպիսի դատախազներ, որոնք կգան դատարան ու կստանձնեն այդ դերը։ Ես սա հաստատ գիտեմ, դատախազության ներսից գիտեմ»,- ասաց Ալումյանը։