Ջալալ Հարությունյանին ինչ -որ պատվավոր թոշակի և վճարովի արձակուրդի են ուղարկել. Կարեն Վրթանեսյան
Ջալալ Հարությունյանն ստացել է ռազմական տեսուչի պաշտոն, որը նախկինում իմաստալից էր և հնարավորություն էր տալիս երկրից անկախ ղեկավարի վերահսկել զինված ուժերը: Իշխանափոխությունից հետո այդ տեսուչին դարձրեցին Պաշտպանության նախարարության ենթակա, որն անիմաստ է դարձնում այդ պաշտոնը, ենթական չի կարող իր վերադասին օբյեկտիվ վերահսկել: Այս մասին այսօր փետրվարի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
«Տվյալ դեպում՝ Ջալալ Հարությունյանին ինչ -որ պատվավոր թոշակի և վճարովի արձակուրդին են ուղարկել, դրանից ի՞նչ է բխում և դրանից հետո ինչ-որ բանի մասին կխոսի՞, թողնում եմ ձեզ, բայց ակնհայտ է, որ օբյեկտիվ խոսակցություն դժվար լինի»,-ասաց նա: