«Չելսին» ևս կպայքարի Դավիդ Ալաբայի համար
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը՝ Լոնդոնի «Չելսին» ցանկանում է «փախցնել» Դավիդ Ալաբային «Ռեալից»։
Այս պահին իսպանական ակումբը համարվում է 28-ամյա պաշտպանին իր թիմ հրավիրելու ֆավորիտը, սակայն լոնդոնյան թիմի նորանշանակ մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է խառնել բոլորի խաղքարտերը։
Հիշեցնենք, որ Ալաբան չի կարողանում պայմանագրի շուրջ հայտարարի գալ Մյունխենի «Բավարիայի» հետ։ Ալաբան մյունխենյան ակումբում անցկացրել է 12 տարի։