Ուժգին պայթյուն՝ Ֆրանսիայի Բորդո քաղաքի բնակելի շենքերից մեկում
Ֆրանսիայի Բորդո քաղաքի կենտրոնում գտնվող բնակելի շենքում տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Այս մասին գրում է Sud Ouest թերթը:
Ինչպես պարզաբանում են լրատվամիջոցները, արտակարգ դեպքի պատճառը, ենթադրաբար եղել է գազի արտահոսքը։ Շենքը զգալի վնասներ է ստացել։ Կա փլուզման վտանգ։ Պայթյունը տեղի է ունեցել շենքի վերին հարկերից մեկում։
Փրկարար ծառայությունները և ոստիկանությունը դեպքի վայրում են: Զոհերի և վիրավորների մասին դեռ տեղեկություններ չկան։ Այհս պահին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։