Ջո Բայդենը Դոնալդ Թրամփին կոչ է արել տեղեկություններ չհրապարակել գաղտնի ճեպազրուցներից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խորհուրդ է տվել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին գաղտնի ճեպազրույցներից տեղեկատվություն չհրապարակել: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ամերիկայի ներկայիս ղեկավարը նշել է, որ դրա անհրաժեշտությունը չկա: Բայդենը իր խոսքում անդրադարձել է նաև ԱՄՆ նախկին նախագահի «անհավասարակշիռ պահվածքին»:
Հիշեցնենք, որ նոյեմբերին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններն հետո Դոնալդ Թրամփը երկար ժամանակ վիճարկում էր ընտրությունների արդյունքները ՝ դրանք համարելով կեղծված: