«Ռեալում» Զիդանին փոխարինելու 2 գլխավոր թեկնածուներն են Ռաուլը և Մասիմիլիանո Ալեգրին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի հարցը դեռ մնում է չլուծված։ Այս պահին դեռևս թիմը մարզում է Զիդանը, սակայն չկա մարզչի նոր թեկնածու, ում հետ ակումբը ամռանը կսկսի նոր ճանապարհ։
Ակումբում թիմի նոր գլխավոր մարզչի հարցում կա 2 տարբերակ։ Նախ քննարկվում է Ռաուլի տարբերակը, ով այժմ մարզում է «Կաստիլիան», ինչպես նաև իտալացի մասնագետ Մասիմիլիանո Ալեգրիի տարբերակը։
Ընդգծենք, որ ակումբում քննարկվում է նաև գերմանական «Լեյպցիգի» մարզիչ Յուլիան Նագելսմանի տարբերակը։