Ռոնալդուն կարող է երկարաձգել պայմանագիրը «Յուվենտուսի» հետ
Թուրինի «Յուվենտուսի» հաձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ։
36-ամյա Ռոնալդուն ցանկանում է շարունակել իր մրցելույթները իտալական ակումբի կազմում, որտեղ նա թիմի գլխավոր ֆուտբոլիստներից մեկն է։ Նշվում է, որ պորտուգալացու գործող պայմանագիրը կարող է երկարաձգվել մինչև 2023 թվականը։
Այս մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է Իտալիայի առաջնության 16 հանդիպման և դարձել 15 գոլի հեղինակ։