Վերջերս սկսել եմ հանդիպել անշարժ գույքի վաճառքի տարբեր հայտարարություններում «պայմանական միավոր» արտահայտությունը. Վրթանեսյան
90-ականներին ծնվածները դժվար հիշեն «պայմանական միավոր» արտահայտությունը։ Վերջերս այն նորից եմ սկսել հանդիպել անշարժ գույքի վաճառքի տարբեր հայտարարություններում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարեն Վրթանեսյանը։
«90-ականներին ծնվածները դժվար հիշեն «պայմանական միավոր» արտահայտությունը։ Վերջերս այն նորից եմ սկսել հանդիպել անշարժ գույքի վաճառքի տարբեր հայտարարություններում։
Տեսնես ո՞վ է հիշել 90-ականների այդ ոճը...
Այն տարիներին, երբ Հայաստանի (և ընդհանրապես հետխորհրդային երկրների) տնտեսությունը կզած և անկայուն վիճակում էր, երբ տարիներ շարունակ դոլար/դրամ փոխարժեքը ամսվա ընթացքում ամեն օր թռնում-իջնում էր, մարդիկ գերադասում էին թանկարժեք անշարժ և շարժական գույքի գինը դոլարով ասել։
Բայց քանի որ Ռուսաստանում դա օրենքով արգելված էր, ապա այդ արգելքը շրջանցելու այսպիսի ձև հնարեցին. ասում էին գինը ոչ թե դոլարով, այլ, այսպես կոչված «[արտարժույթի] պայմանական միավորով», որը նույն դոլարն էր... Ռուսերեն՝ условные единицы, կամ կրճատ՝ у.е.
Ի դեպ, ռուսները կատակով այդ հապավումը «убитый енот» էին կարդում։ Այդտեղից էլ մնացել է енот բառը՝ որպես «դոլար» բառի ժարգոնային հոմանիշ»,- գրել է Վրթանեսյանը։