Պետբյուջեից «Իմ քայլը» խմբակցությանը կհատկացվի 78 միլիոն դրամ
Կառավարության այսօրվա նիստին որոշվեց աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին։
Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած « Իմ քայլը» դաշինքին պետական բյուջեից կհատկացվի 78 միլիոն դրամ, ՀՀԿ-ին կհատկացվի 5,2 միլիոն դրամ, ԲՀԿ-ին՝ 9,1 միլիոն դրամ, «Լուսավոր Հայաստան»-ին՝ 7 միլիոն դրամ, ՀՅԴ-ին՝ 4,3 միլիոն դրամ։