Մասիմիլիանո Ալեգրին չի գլխավորի «Ռոման»
Վերջին շրջանում իտալական սպորտային մամուլում սկսեցին լուրեր տարածվել այն մասին, որ իտալացի մասնագետ Մասիմիլիանո Ալեգրին արդեն իսկ պայմանագիր է ստորագրել «Ռոմայի» հետ։
Իտալացի մասնագետի գործակալը նշել է, որ Ալեգրիի ու հռոմեական թիմի միջև ոչ մի կոնտակտ չի եղել։ Նա նաև ընդգծել է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
Ընդգծենք, որ Ալեգրիի գլխավորած վերջին թիմը եղել է Թուրինի «Յուվենտուսը»։