Աբգա՛ր, առաջին անգամ ծննդյանդ օրը մենք քեզ չենք գրկելու ֆիզիկապես, այլ միայն մտովի. Գեղամ Նազարյան
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․
«Աբգա՛ր ջան, 19 տարի առաջ էկար ու մեզ անսահման ուրախություն պարգևեցիր։
Շնորհակալ եմ Աստծուն, որ մեզ նման ուրախություն պարգեւեց, որ քեզ ճանաչելու, սիրելու առիթ տվեց։ Ուղիղ մի տարի առաջ մայրդ ու հորաքույրդ քո արծվի թևերի տակ մտած երջանիկ էին ու ուժեղ։
Էսօր, գիտեմ, էլի իրենց կգրկես, մեզ կգրկես, միայն թե դու մեզ կտեսնես, իսկ մենք… Աբգար, առաջին անգամ ծննդյանդ օրը մենք քեզ չենք գրկելու ֆիզիկապես, այլ միայն մտովի։ Իմ հերոս ու անսահման բարի ու պարկեշտ տղա»։