Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (տեսանյութ)Զինվորը սահմանը գծել ա, մենք կռվել ենք, մեր տղերքի արյունով սահման պահել, հիմա դուք դրա համա՞ր եք ուզում կիրանցիներից վրեժ լուծել. կիրանցին` ՆԳ նախարարինՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ՓաշինյանԽաբելով ամեն ինչ առաջ են տանում` Ոսկեպարում ուրիշ բան են ասում, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ. տավուշցիները շարունակում են փակ փակել ճանապարհըԺողովուրդ ջան, ինչ մտահոգող հարցեր կան, եկել եմ` հասկանամ. ՆԳ նախարարը ժամանեց ՏավուշԲավարար է, որ 100-150 հազար մարդ իր ընդվզման ձայնը բարձրացնի` ոչ միայն համացանցում. սթափ մտածողները շատ ավելին են. Րաֆֆի Ասլանյան«Այս դաշտը մի քիչ թեքություն ունի, որ գնդակ ըլներ....». Փաշինյանին բացատրեցին, որ այդպես պետք է լինի և գնդակ տվեցին (տեսանյութ)«Ժողովուրդը խաբվել է». տավուշցիները փակ են պահում ճանապարհը, ոստիկանները պահանջում են բացել այնՈսկեպարցիներին ասել եմ, եթե սահմանազատման ընթացքում որևէ հարց առաջանա տների հետ կապված, մենք ձեզ տեր կկանգնենք. պետք լինի` նոր տներ կկառուցենք. ՓաշինյանՓաշինյանը 4 գյուղերի հանձնումն էական ձեռքբերում է համարում Հայաստանի համարՀարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները. Վահե ՀովհաննիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
ՀՐԱՏԱՊ. Լարված է իրավիճակը Ոսկեպար, Կիրանց և Բաղանիս գյուղերում. ՈւՂԻՂ
ԱՄՆ-ն դուրս կբերի իր զորքերը Նիգերից
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում, վիճաբանության ժամանակ, 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ»Էկվադորում 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվելՆույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում». Աբրահամյան
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ «Ժողովուրդ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ ԱՄՆ պետքարտուղար
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչըՆիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին, Բաքվում ցնծում են. «Հրապարակ»Փրկենք արցախյան մշակույթը. ընթանում է «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոնը (ուղիղ)Իսրայելն Իրաքում հարձակվել է իրանամետ խմբավորման շտաբի վրաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ ԱռաքելյանՀանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Փաշինյանը «մահապարտ» է. գիտի` եթե Հայաստանը մնա, ինքը, ի վերջո, դատվելու է․ ԹևանյանԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը

Լրագրող Նաիրի Հոխիկյանը դատի է տվել Դանիել Իոաննիսյանին

Լրագրող Նաիրի Հոխիկյանը դատական հայց է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ՝ իրեն զրպարտելու և վիրավորելու համար։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։ Հայցի պատճառ է հանդիսացել Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ վերջինս լրագրողին մեղադրել է ստեր տարածելու մեջ և վիրավորել նրան.

«Քիչ առաջ ստորագրեցի Հ1-ի լրագրող ու Ֆեյսբուքում բազմապիսի ստեր (այդ թվում՝ քրոջս մասին) տարածող Նաիրի Հոխիկյանի, ինչպես նաև «Շիզոլինի» մականունով հայտնի Արտյոմ Խաչատրյանի գործունեության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումները:

ՀՀ Դատախազությունն ու ԱԱԾ-ն պետք է ուսումնասիրեն այդ անձանց գրառումները և քրեական հետապնդում սկսեն իրենց նկատմամբ: Էշ-էշ դուրս տալը չպետք է անցնի քրեական օրենսգրքով արգելված սահմանները»,–գրել էր Դանիել Իոաննիսյանը։ Վերջինս այս կերպ արձագանքել էր Հոխիկյանի՝ ավելի վաղ արված ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ լրագրողը Արցախում պատերազմական թեժ օրերի վերաբերյալ մի դրվագ էր պատմել՝ կապված Իոաննիսյանի մտերիմի (ավելի ուշ պարզ դարձավ, որ նրա քույրն է) վերաբերյալ։ Մասնավորապես «Իմ տեսած պատերազմը՝ առանց փակագծերի․ մաս 7» վերատառությամբ գրառման մեջ Հոխիկյանը պատմել էր հոկտեմբերի 17-ի երեկոյան իրենց ապաստարան եկած մի անծանոթ աղջկա մասին, որն ըստ լրագրողի՝ ձեռքում պահել էր սմարթֆոնն այնպես, ինչպես ինչ-որ բան նկարելիս են պահում, ապա այնպիսի հարցեր է տվել, որոնք այնտեղ գտնվողների մոտ կասկածներ են հարուցել։ Արդյունքում աղջկան ուղեկցել են շտաբ, որտեղ նրան հարցաքննել են։ Ըստ Հոխիկյանի պատմածի՝ աղջիկը, որը հրաժարվել է ներկայանալ, նախ հայտարարել է, թե Արցախ է եկել կամավորների հետ, ապա նշել, թե ինքը լրագրող է և նպատակ ունի լուսաբանել պատերազմը, հետո լրիվ այլ պատճառաբանություն նշել։ Այնուհետև ըստ Հոխիկյանի՝ շտաբում ստիպված են եղել հրավիրել Արցախի ԱԱԾ աշխատակիցների, որպեսզի պարզեն, թե ում հետ գործ ունեն։ «Եկան Արցախի ԱԱԾ երկու աշխատակիցներ։ Աղջկա հեռախոսի մեջ բացահայտվեցին մեծ թվով լուսանկարներ, որոնցում երևում էին ռազմավարական օբյեկտներ, շինություններ»,–գրել էր Հոխիկյանը՝ վստահ լինելով, որ դրա համար աղջկան գուցե անգամ մեկուսացրած լինեին, սակայն ավելի ուշ նրան տեղեկացրել են, որ «այդ աղջիկը այնպիսի մարդու մտերիմն էր, որ Երևանից հրահանգեցին անհապաղ բաց թողնել»։ Խոսքը Դանիել Իոննիսյանի քրոջ մասին է եղել։

Մեկնաբանելով այս գրառումը, Իոաննիսյանը նշել էր, որ Նաիրի Հոխիկյանը գիտակցված ստեր է տարածում և որ իր քրոջ պահվածքը կասկածելի է թվացել, քանի որ քույրը հրետակոծության տակ է ընկել և վախեցել։ Իոաննիսյանը նաև հերքել էր լրագրողի այն միտքը, թե աղջկա հեռախոսի մեջ մեծ թվով լուսանկարներ են եղել, որոնցում երևում էին ռազմավարական օբյեկտներ, շինություններ։

Այսպիսով Իոաննիսյանը որոշել է հրապարակման հերքերով գնալ և հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Հոխիկյանի դեմ, իսկ վերջինս դիմել է քաղաքացիական գործեր քննող դատարան։

Հոխիկյանը պահանջում է դատարանից ՝ պարտավորեցնել Իոաննիսյանին, հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում տրամադրել վիրավորանք հասցնելու համար։

Հոխիկյանի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Վիրաբյանը NEWS.am–ին հայտնեց, որ պատասխանողից պահանջելու են օրենքով նախատեսված առավելագույն սահմանաչափով վնասի հատուցում. մասնավորապես՝ 2 մլն դրամ՝ զրպարտության և 1 մլն դրամ՝ վիրավորանքի համար։ Հայցադիմումը երեկ՝ փետրվարի 2–ին ստացել է Երևան քաղաքի դատարանը. գործը մակագրվել է դատավոր Արշակ Պետրոսյանին։