Նեյմարը կերկարաձգի պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ
«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը կշարունակի պաշտպանել իր ներկայիս ակումբի գույները։ Ինչպես տեղեկացնում է TNT Sports-ը, Նեյմարը համաձայնության է հասել փարիզյան ակումբի հետ և պատրաստ է երկարաձգել իր պայմանագիրը 4 տարով։
Նշվում է, որ պայմանագրի կնքման մասին հայտնի կդառնա առաջիկա օրերի ընթացքում։
Ընդգծենք, որ Նեյմարը փարիզյան ակումբ է տեղափոխվել 2017 թվականին «Բարսելոնայից»՝ 222 միլիոն եվրոյի դիմաց։