Դմիտրի Պեսկովը դատապարտել է Ուկրաինայում սահմանափակված հեռուստաընկերությունների որոշումը
Կրեմլը դատապարտում է Ուկրաինայում երեք հեռուստաալիքների սահմանափակումը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ հեռուստաընկերությունների գործունեության սահմանափակումը կամ արգելումը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին:
Նա կոչ է արել ԵԱՀԿ-ին և միջազգային այլ կազմակերպություններին ուշադրություն դարձնել այս իրադարձություններին:
Փետրվարի 2-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգ տարի պատժամիջոց կիրառեց «112. Ուկրաինա» ընդդիմադիր հեռուստաընկերության դեմ: Զելենսկկիի խոսնակը հայտնել է, որ այդ հեռուստաալիքների ֆինանսավորումը հաստատվել է Ռուսաստանի Դաշնությունից: