6 լիդերների հանդիպումը կայացել է․ Հայկ Մամիջանյան
Երեկ 6 լիդերների հանդիպումը կայացել է։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Բայց այդ աշխատանքային հանդիպումների մանրամասների մասին չէի ցանկանա խոսել։ Այդ մասին փոքր լրատվական տեղեկացում կլինի»,-նշեց Հայկ Մամիջանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մամուլի տեղեկությունների փետրվարի 2-ին կայանալու է վեց լիդերների ֆորմատով հանդիպում, որին մասնակցելու են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Գագիկ Ծառուկյանը և Վազգեն Մանուկյանը։