Անուշ Բեղլոյանը լավ չի հասկացել՝ ինքը Հայաստանի՞ ԱԺ պատգամավոր է, թե՞ Միլի մեջլիսի. Հայկ Մամիջանյան
Նորմալ երկրի ղեկավարները, եթե իրենք դավաճաններ չլինեին, եթե երկիրը ծախած չլինեին, եթե չմտածեին միայն իրենց սոսնձված հետույքները աթոռին պահելու համար, էս պահին կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է հրատապ իրականացվող ծրագրեր: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նա նշեց, որ երկրորդ նպատակը կապ ունի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հետ. «Նա լավ չի հասկացել՝ ինքը Հայաստանի՞ ԱԺ պատգամավոր է, թե՞ Միլի մեջլիսի: Մենք հավաքվել ենք, որ տիկնոջը հիեցնենք, որ ինքը Հայաստանի ԱԺ պատգամավոր է և իրավունք չունի նման հիմարություններ ասոել, այն էլ միջազգային հարթակներում:
Նշենք, որ քաղաքացիներն ԱԺ-ի դիմաց դրված աղբամանների վրա փակցրել են Անուշ Բեղլոյանի նկարները: