ՊԵԿ փոխնախագահը՝ խաղատանը. Նա զգուշացրել է լրագրողին «Արա, լսի քեզ ինչ եմ ասում». «Հրապարակ»
Այս լուսանկարում ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն է՝ խաղատանը։ Նրա խաղընկերներն են ՊԵԿ ևս երկու աշխատակից, մեկը ՆԱՎ-ի՝ ներքին անվտանգության վարչության աշխատակից է, մյուսը Զվարթնոց մաքսատան-վարչության պետ Տիգրան Զաքարյանն է, որը, մեր տեղեկություններով, Մաշադյանի քավորն է։ Այս մասին գրում է «Հրապարակը», որը հրապարակել է լուսանկարը:
Մեզ ասացին՝ լուսանկարը ամռանն է արվել։ Մեզ նաեւ պատմեցին, որ ՊԵԿ փոխնախագահը խաղատուն գնալու հետ սեր ունի, ինչն արտառոց է պետական պաշտոնյայի դեպքում։ Իսկ այս դեպքում՝ առավել արտառոց է, քանի որ խաղատանն է հայտնվել այն ժամանակ, երբ երկրում կարանտին էր, և խաղատները չէին գործում, սահմաններն էլ փակ էին։ Ենթադրաբար, սա հայաստանյան խաղատներից մեկը չէ, այլ արտերկրում է, մեզ ասացին՝ ըստ ամենայնի՝ Սոչիի խաղատներից մեկում են։ Իսկ թե ինչպես են մեկնել՝ փակ սահմանների պարագայում, կարող է ասել միայն ինքը։
Ուստի լուսանկարի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ անձամբ Ռաֆիկ Մաշադյանից, որը, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի բարեկամն է և ՊԵԿ-ում բարձր պաշտոններ է զբաղեցնում դեռ նախկինների ժամանակներից։
Հիշեցնենք նաև, որ ժամանակին Սերժ Սարգսյանին ու շատ նախկիննեի մեղադրում էին խաղատուն գնալու մեջ, և, առհասարակ, պետական պաշտոնյայի՝ խաղատուն այցելելը առնվազն բարոյական առումով ընդունելի և ընկալելի չէ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: