Մյանմայում զինվորականներն ազատ են արձակել ձերբակալված պաշտոնյաների մեծ մասին
Զինվորականների կողմից ձերբակալված Մյանմայի նախարարների մեծ մասը ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:
Գործակալության աղբյուրի համաձայն՝ երեքշաբթի առավոտյան կալանքից ազատել են ձերբակալված ղեկավարներին և իշխող կուսակցության խորհրդարանականներին:
Associated Press-ը հայտնում է, որ Մյանմայի խորհրդարանի շուրջ 400 անդամներ փակված են երկրի մայրաքաղաքում գտնվող կառավարության շենքում: