Իլոն Մասկը ժամանակավորապես հրաժարվել է Twitter-ից
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկն ասել է, որ ժամանակավորապես հրաժարվել է Twitter սոցիալական ցանցից:
Այս մասին հայտնում է Gazeta.ru- ն: Գործարարը չի նշել իր որոշման պատճառներն ու մանրամասները:
Twitter–ը հիմնադրվել է 2006 թվականին: Ընկերության հիմնական նպատակը կարճ հաղորդագրությունների (թվիթերի) փոխանակումն է սոցիալական ցանցում։ Դրա գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում: