ԱՄՆ-ն Ուկրաինային ակտիվ տնտեսական և ռազմական օգնություն է խոստացել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ուկրաինային խոստացել է ակտիվ տնտեսական և ռազմական օգնություն։
Այս մասին նշել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը: Համապատասխան հայտարարությունը Բլինկենը արել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ հեռախոսազրույցում:
Բլինկենը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն «առաջնային է համարում Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և եվրաատլանտյան նկրտումները»: