Գերմանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 58 հազարի
Գերմանիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասավ 58 հազարի։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վիրուսից մահացել է 861 մարդ։ Էպիդեմիայի բռնկման պահից ի վեր երկրում վիրուսից մահացածների թիվը հասնում է 58 հազարի։
Ընդգծենք, որ երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակի 2 միլիոն 229 հազար դեպք։ Վերջին մեկ օրում վարակվել է մոտ 6000 մարդ։