Մահացել է Գագիկ Խաչատրյանի աները
NewsPress.am-ի տեղեկություններով, այսօր տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կնոջ հոր՝ Անդրանիկ Եփրեմյանի հուղարկավորությունը:
Եփրեմյանը մահացել է 88 տարեկան հասակում: Վերջինիս ինքնազգացողությունը վատացել է, ախտորոշվել է կորոնավիրուս, որից հետո տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ մեզ հասած տեղեկությունների, վերջինիս մոտ գրանցվել է նաև կաթված: