Էստոնացի գործիչը բացատրել է, թե ինչու է Դոնալդ Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի
Էստոնացի եվրախորհրդարանական Յաակ Մեդիսոնը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Էստոնիայի Պահպանողական ժողովրդական կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչը բացատրել է, որ Թրամփին առաջադրել է այն բանի համար, որ վերջին 30 տարվա ընթացքում սա ԱՄՆ առաջին նախագահն է, որի կառավարման ընթացքում իր գլխավորած երկիրը պատերազմներ չի սկսել:
«Բացի այդ, նրա ղեկավարությամբ Մերձավոր Արևելքում կնքվեցին մի շարք խաղաղության պայմանագրեր, որոնք օգնեցին տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովել: Մենք կտեսնենք, թե ով կստանա Խաղաղության Նոբելյան մրցանակ», - երկուշաբթի գրել է Մեդիսոնը Facebook-ում:
Նա նշել է նաև, որ ինքը միակ մարդը չէ, ով առաջադրում է Թրամփին Նոբելյան մրցանակի: