Նիկոլի վկաները շարունակում են ասել, որ «Արցախը մեր կոկորդին կանգնած ոսկոր է», որ «Նիկոլը լավ է արել, որ հանձնել է Արցախը». Նաիրա Զոհրաբյան
Ես պատգամավոր եմ, քաղաքական գործիչ եմ, որն իր մեղավորության մեծ բաժինն ունի, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կործանեց Արցախը և հիմա, ցավոք սրտի, կործանում է Հայաստանի պետականությունը: Ես Նիկոլի հետ մոտավորապես 10 տարի աշխատած լրագրող եմ, ես լավ գիտեի՝ ով էր Նիկոլ Փաշինյանը: Ես ինձ մեղավոր եմ համարում, որ 2018թ.-ին լռեցի:
Այսօր հրավիրված սուլիսի ժամանակ խոստովանեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով 2018թ. իրադարձությունների ու դրանց հետևանքների մասին:
«Նիկոլի անսխալականության վկաները շարունակում են լինել, նրանք շարունակում են արդարացնել այդ մարդու ամեն քայլը, նրանցից շատերը շարունակում են ասել, որ «Արցախը մեր կոկորդին կանգնած ոսկոր է», որ «Նիկոլը լավ է արել, որ հանձնել է Արցախը»»,- ասաց Զոհրաբյանը: