ԱՄՆ-ի հասարակական տրանսպորտում մարդիկ այսուհետ պարտադիր կկրեն դիմակ
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը պարտադրել է կրել դիմակ հասարակական տրանսպորտում։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Մարդիկ պարտադիր դիմակ պետք է կրեն նաև ինքնաթիռներում և գնացքներում։ Այս որոշման հիմքում վիրուսի տարածումը կանխելն է։
Ընդգծենք, որ կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո ԱՄՆ-ում վարակվել է 25 միլիոն մարդ, որից 436 հազարը մահացել է։