Ռոնալդոն նշել է Չեմպիոնների լիգայի այս խաղարկության ֆավորիտներին
Բրազիլիայի հավաքականի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում ֆավորիտ թիմերի մասին։
Նա մասնավորապես նշել է. «Դեռ շուտ է նշել ֆավորիտին, սակայն ես կասեի, որ դրանք են «Բավարիան», «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը» և «ՊՍԺ»–ն։ Վերջիններս հրաշալի թիմ ունեն և կա Նեյմար»։
Ընդգծենք, որ Ռոնալդոյի հայրենակից Նեյմարի թիմն ունի հեշտ մրցակից։ 1/8 եզրափակչում նրանք կմրցեն «Պորտու»–ի հետ։