Մահացել է բրիտանացի հայտնի երաժիշտ Հիլթոն Վալենտինը
77 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրիտանացի երաժիշտ Հիլթոն Վալենտինը, որը հանդիսանում էր «The Animals» ռոք խմբի սկզբնական կազմի կիթառահար: Այս մասին հայտնում է «ABKCO Music & Records»-ը։
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Մենք խորին ցավակցություն ենք հայտնում Հիլթոն Վալենտինի ընտանիքին և ընկերներին։ Նա կյանքից հեռացավ այսօր առավոտյան՝ 77 տարեկան հասակում: Նա հանդիսանում էր «The Animals»-ի համահիմնադիր և կիթառահարը»։
Ընդգծենք, որ աշխարհահռչակ երաժիշտը արժանացել է մի շարք հայտնի մրցանակների։