«Զգետնված իրականություն»` ֆիլմ, թե ինչպես վստահ էինք, որ հաղթելու ենք, իսկ 45-րդ օրը պարզվեց՝ պարտվեցինք. VIDEO
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը «Զգետնված իրականություն» խորագրով ֆիլմ է պատրաստել 44-օրյա հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում հայկական իշխանությունների կողմից հասարակությանը տրամադրվող ապատեղեկատվության վերաբերյալ։
Ֆիլմում անդրադարձ է կատարվել հետևյալին.
* Արդյո՞ք մեր զորքերը մտել էին Գետաշեն և Շահումյան:
* Արդյո՞ք հօդս է ցնդել Գյանջայի օդանավակայանը:
* Ինչու՞ և ու՞մ որոշմամբ հոկտեմբերի 19-ին չդադարեց պատերազմը:
* ԵՒ վերջապես ինչպես մեդիա դաշտում նախապատրաստվեց և հանձնվեց Շուշին:
Այս ֆիլմը նրա մասին է, թե ինչպես 44 օր մենք վստահ էինք, որ հաղթելու ենք, իսկ 45-րդ օրը պարզվեց՝ պարտվեցինք: