«Ես կխոսեմ, ամեն ինչ կասեմ…». Սասուն Միքայելյան. 168.am
«Ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս, մինչև որ կապաքինվեմ և ելույթ կունենամ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք բանա՞կն է պարտվել արցախյան պատերազմում, թե՞ ներքին դավադրություն է եղել:
«Ես կխոսեմ, ամեն ինչ կասեմ, քաղաքական բաների մեջ չեմ ուզում մտնել»,- ասել է ԵԿՄ նախագահը:
Կայքը Սասուն Միքայելյանից հետաքրքրվել է նաև նրա առողջական վիճակից։ Վերջինս հայտնել է, որ բուժումը դեռ պետք է շարունակի. «Մինչև դեկտեմբերի 24-ը հիվանդանոցում եմ եղել, էլի պետք է գնամ հիվանդանոց. ոտքիս ներվն է կտրվել, չի աշխատում, 4 օպերացիա եմ տարել՝ մեջքս, 2 ոտքերս»: