Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համարՄարտի 29-ին դադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԼույս է տեսել «Լսիր իմ ձայնը» երգերի հավաքածուն՝ ի հիշատակ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի (տեսանյութ)«Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշման խախտումը կդնի լուրջ խնդիրների առաջ․ ԹունյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել՝ «ցուլերի» զայրույթը մեղմելու նպատակով․ քաղաքագետԲաքուն ռազմական է հռչակում մարզամշակութային համալիրը (լուսանկարներ)Վթարի պահին Կուրսկի կենտրոնում ավտոբուսի արգելակները խափանվել են, այն բախվել է մի քանի մեքենաների և մխրճվել կանգառի մեջ․ 6 մարդ վիրավորվել է (տեսանյութ)Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. ՍաղաթելյանԱշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. ԴանիելյանՄեր ազգի ճակատագիրը պարբերաբար կրկնվում է. Աշոտ Նավասարդյանի դուստր (տեսանյութ)
Քաղաքականություն

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարվել էր ընդունել բանակի հիմնադրին՝ Նորատ Տեր-Գրիգորյանցին. «երևի վախեցել են». «Փաստինֆո»

Ադրբեջանը չէր կարող միայնակ հաղթել պաշտպանության բանակին, այդ իսկ պատճառով էլ ներգրավել է Թուրքիային և իսլամիստների հետ միասին հարձակվել փոքրիկ Արցախի վրա-- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը։

Հայոց բանակի կազմավորման ակունքներում կանգնած Նորատ Տեր-Գրիգորյանցը փաստեց, որ իրենց կողմից ստեղծված բանակը եղել է շատ ամուր, հզոր, կազմակերպված, կարգապահ զինված է եղել տվյալ ժամանակի համար ժամանակակից զինատեսակներով և առ այսօր, արդեն շուրջ 30 տարի է, ինչ հնարավորություն է տալիս՝ ապահովելու Հայաստանի անվտանգությունը՝ ագրեսիվ պետություններից, որոնք շրջափակում են Հայաստանը՝ Ադրբեջանից, Թուրքիայից և ոչ այդքան բարեկամական Վրաստանից։ Ռազմական անվտանգության տեսանկյունից ստեղծվել է հայկական բանակը և ռուսական ռազմաբազան, որն ապահովում է Հայաստանի և Ռուսաստանի հարավային թևի անվտանգությունը։

Արցախյան երրորդ պատերազմից առաջ Նորատ Տեր-Գրիգորյանցը փորձել է հանդիպել այն ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ կանխազգալով հնարավոր վատ զարգացումները, սակայն վերջինս, պարզվում է, ժամանակ չի ունեցել գեներալի համար։ Նրա խոսքով՝ պատերազմի երկու ամիս առաջ, երբ գտնվել է Երևանում, կապ է հաստատել ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հետ և ցանկություն հայտնել հանդիպելու նախարարին՝ իմանալով, որ առաջիկայում ինչ-որ վատ բան կլինի և ցանկացել ռազմական անվտանգության տեսանկյունից խոսել նախարարի հետ, սակայն քարտուղարը, որը պատասխանել էր զանգին, ասել է, թե նախարարը չի կարող հանդիպել՝ պատճառաբանելով, որ հաջորդ օրը նիստ է։

«Ձեր ՊՆ նախարարը չի բարեհաճել ինձ հետ հանդիպել՝ պատճառաբանելով, որ հաջորդ օրը նիստ է և չի կարող։ Ես էլ քարտուղարին ասել եմ՝ հիմա ժամը 17։00-ն է, օրվա և գիշերվա ցանկացած ժամին կարող եմ հանդիպել՝ Հայաստանի և ԶՈՒ-երի անվտանգության հարցերի շուրջ խոսելու, իսկ ինքն ասել է՝ վաղը նիստ է, ինչին ի պատասխան էլ ասել եմ, որ նիստը վաղն է, իսկ այսօր դեռ երեկո է, գիշեր կա»,-պատմեց գեներալ-լեյտենանտը՝ հավելելով, որ դա, իհարկե, վիրավորական է, որ նախարարը չի հասկացել հարցի կարևորությունը, մինչդեռ՝ ինքը կարող էր շատ հարցերում համագործակցել և բանակի, և Հայաստանի շահերի համար։

«Չեն ցանկացել, երևի վախեցել են, որ կարող եմ թույլ չտալ ինչ-որ սխալ պլաններ իրագործել»,- նշեց Տեր-Գրիգորյանցը։

Ինչ վերաբերում է բանակում տիրող ներկայիս իրավիճակին, գեներալ-լեյտենանտը նշեց, որ դա վարչապետի, նախագահի խղճին է, բայց Արցախում պրակտիկան ցույց տվեց, որ բանակը չի կարողացել ապահովել անվտանգությունը, հակաօդային պաշտպանությունը, թերացել են քողարկման ապահովման հարցերում և դա չի արել ղեկավարությունը, նախարարությունը։

«Արցախյան թևում նորմալ ինժեներական սարքավորումների բացակայությունը բերել է նրան, որ թշնամին շքերթի նման գա և գրավի Հադրութը, Ջաբրայիլը, Կուբաթլուն և այլն, մինչդեռ՝ այնտեղ չի եղել ոչ մի հակատանկային պաշտպանություն, ինժեներական պատնեշներ, այսինքն՝ ՊՆ-ն, զինվորական ղեկավարությունը ճիշտ չի գործել, խախտել են պատերազմի կանոնները, քաղաքականության և ռազմական գործողությունների կանոնները»,- նշեց նա՝ հավելելով, որ պետք է վերազինել բանակը ժամանակակից զենքերով, օրինակ, գնվել են ինքնաթիռներ, որոնց փոխարեն կարելի էր գնել հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր։

Գեներալ-լեյտենանտի խոսքով՝ գնված ինքնաթիռները (խոսքը ՍՈՒ-30 կործանիչների մասին է հեղ․) ոչինչ չեն կարող անել, քանի որ այս ընթացքում Ռուսաստանը Թուրքիային վաճառել է S-400 հակաինքնաթիռային հրթիռներ, որոնք տեղակայված են Հայաստանի սահմանին մոտ՝ հենց այդ ինքնաթիռները ոչնչացնելու համար։ Ավելին, այդ ինքնաթիռները գերձայնային են և նույնիսկ տեղանքը թույլ չի տալիս այդ ինքնաթիռների միջոցով որևէ ռազմական խնդիր լուծել, քանի որ օդ բարձրանալուց անմիջապես հետո դրանք կարող են խախտել Նախիջևանի կամ Վրաստանի սահմանը, ուստի, ինչպես նշեց Տեր-Գրգիգորյանցը, Հայաստանի տարածքը թույլ չի տալիս նման գերձայնային ինքնաթիռներ կիրառել։

Ըստ նրա՝ պետք է ուշադրություն դարձնել ինժեներական սարքավորումների, քողարկման համակարգերի վրա և ապահովել համազարկային հրթիռային համակարգերը, ունենալ հեռահար համակարգեր, թեև կան խորհրդային ռուսական զենքեր, որոնք լավն են, բայց ժամանակն առաջ է գնում, տակտիկան փոխվում է, օպերատիվ արվեստը փոխվում է, տեխնիկան պետք է փոխի պատերազմի կանոնները։

Նա արձանագրեց, որ Ադրբեջանն այս ընթացքում այնպես է զինվել, որ հաղթեց՝ թուրքական և իսրայելական ԱԹՍ-ների միջոցով, որովհետև մեր զինվորները, սերժանտները, սպաներն՝ Արցախում, հրաշալի են, նվիրական հայրենասերներ, որոնք 44 օր դիմակայել են ռադիկալ իսլամիստների ԶՈՒ-երին։

Հարցին, թե արդյո՞ք ստացվում է, որ պատերազմը պարտվել է քաղաքական իշխանությունը, Տեր-Գրիգորյանցն արձագանքեց՝ նշելով, որ հայ ժողովուրդն ում ընտրել է, թող նրա համար էլ պատասխան տա, ինքը ոչ մեկին չի ընտրել և իրավասու չէ քաղաքականության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, բայց նշեց, որ այս պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈՒ-երի ղեկավարումն իրականացվել է սարսափելի, պատերազմի բոլոր կանոններին հակառակ, աննորմալ, քաոսային և անկազմակերպ։
Նրա խոսքով՝ պատերազմը դեռ նոր էր սկսվել, բայց ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը կամավորականներին կոչ էր անում գալ և մասնակցել ռազմական գործողություններին։

«Ի՞նչու կամավորականներ, ինչ կապ ունեն կամավորականները, սա ինչ է ֆիդայակա՞ն պատերազմ էր, այնտեղ զինված ուժեր են և կամավորականներ այդտեղ պետք չեն, պետք էր օգտագործել իմ կողմից ստեղծված ծրագիրը, որը կոչվում է՝ զորահավաքային պլան և ԶՈՒ-երը բերել ամբողջական պատրաստության։ Դա պետք էր իրականացնել, իսկ կամավորականներին ներգրավելով խճճել են ամբողջ բանակային համակարգը»,- նշել է Տեր-Գրիգորյանցը նա՝ հավելելով, որ, ենթադրենք ինժեներական զորքերի սպան որպես կամավորական ցանկություն է հայտնել մեկնելու ռազմադաշտ, բայց զինվորական կոմիսարիատում նրան տվել են ավտոմատ և ճիշտ չեն օգտագործում նրա կարողությունները, մինչդեռ, զորահավաքի դեպքում նա կմեկնի ռազմադաշտ՝ որպես ինժեներական զորքերի սպա և կլինի իր տեղում։

Մեր զրուցակիցը վրդովմունք հայտնեց անկազմակերպության վերաբերյալ՝ նշելով, թե ով էր վարչապետի կամ ՊՆ նախարարի խորհրդականը, հիմարություններ են անում և դրանով վտանգում նաև զինվորներին։ Ավելին՝ ընդգծեց պատմություն իմանալու կարեւորությունը, պետք է իմանալ , թե ինչպես է Հայրենական պատերազմի տարիներին Ստալինը կազմավորել պաշտպանության պետական կոմիտե, այլ ոչ թե՝ որպես խորհրդական վերցնել մարդկանց, որոնք ռազմական գիտությունից գաղափար չունեն։ Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը հիշեցրեց նաև, որ պատերազմից առաջ մի շարք փորձառու սպաներ են ազատվել պաշտոններից, այսինքն՝ ցանկացել են պարտվել պատերազմում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: