Դավիդ Ալաբա և Էրլինգ Հալանդ․ «Չելսին» տրանսֆերային նոր թիրախներ ունի
Լոնդոնի «Չելսին» ամռանը ցանկանում է նոր համալրումներ կատարել իր թիմում։
Լոնդոնյան թիմի ղեկավարները ցանկանում են գնել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդին և «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբային։ Նշվում է, որ Հալանդին գնելու համար ակումբը պիտի պայքարի «Ռեալի» և «Լիվերպուլի» հետ։
Ընդգծենք, որ Հալանդի պայմանագիրը դորտմունդյան թիմի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։