Վրաստան կարող են մուտ գործել այն օտարերկրացիները, ովքեր կներկայացնեն համապատասխան փաստաթղթեր
Վրաստան մուտքը թույլատրելի կլինի ցանկացած երկրի այն քաղաքացիների համար, ովքեր սահմանին փաստաթղթեր կներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստումների ամբողջական ընթացքի մասին: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց հետո բոլոր երկրների քաղաքացիները կկարողանան առանց պայմանների մուտք գործել երկիր:
ԵՄ երկրներից, Իսրայելից, Շվեյցարիայից, ԱՄԷ-ից, Սաուդյան Արաբիայից հյուրերը կկարողանան երկիր մուտք գործել առանց պատվաստումների, բայց նրանց անհրաժեշտ կլինի ներկայացնել փաստաթուղթ: