Լրագրողը վարչապետի մեջբերմամբ պաստառ էր տարել կառավարության շենք․ քաղաքացիները պետք է իմանան՝ Շուշին ադրբեջանակա՞ն է, թե՞ ոչ
Լրագրող Լիա Սարգսյանն այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ վարչապետի խոսքի մեջբերմամբ պաստառ էր բերել։
«Որպես ՀՀ քաղաքացի այս իրավիճակն ինձ համար անհանդուրժելի է։ Ցանկացած պատեհ առիթի դեպքում կարող եմ վարչապետին այդ հարցադրումը կրկին անել։ Ուզում եմ, որ ՀՀ քաղաքացին ի վերջո հասկանա՝ մեր վարչապետը Շուշին համարում է հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական քաղաք»,-նշեց լրագրողը։