Անկարան ցանկանում է Ղարաբաղի հարցով համագործակցությունը ընդլայնել մինչև վեցակողմ ձևաչափով
Թուրքիայի իշխանությունները նախատեսում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով համագործակցությունը ընդլայնել մինչեւ «3+3» ձևաչափ: Այս մասին Ստամբուլում իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:
«Անհրաժեշտ է, որ մենք նպաստենք հրադադարին: Այնպես որ, մենք ծրագրում ենք այս ճանապարհին համագործակցել նաև «3+3» (ՌԴ, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա) ձեւաչափով»,- ասել է նա: