Նեյմարն այս պահին առաջ է անցել Մեսսիից ու Ռոնալդուից․ Ռիբերիո
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռիբերիոն խոսել է իր հայրենակից Նեյմարի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նա մասնավորապես նշել է, որ անընդհատ քննադատությունների թիրախում գտնվող Նեյմարն այս պահին իր խաղամակարդակով առաջ է անցել Լիոնել Մեսսիից և Կրիշտիանու Ռոնալդուից։
Նա ընդգծել է նաև, որ «Սանթոսում» իրեն հրաշալի դրսևորելուց հետո «Բարսելոնան» լավ հարթակ էր Նեյմարի համար, որտեղ նա իրեն լավ դրսևորեց։ Ընդգծենք, որ վերջին շրջանում մի շարք տարբեր մասնագետներ ևս ընդգծում են, որ Նեյմարն այս պահին իր խաղամակարդակով Մեսսիից և Ռոնալդուից լավն է։