ՀՀ բարձրագույն իշխանությունը հայ ժողովրդին համարում է հիմարների զանգված, որին կարելի է անվերջ խաբել, մոլորեցնել, ծաղրել․ Հոխիկյան
Շուշիի մասին նույնիսկ ադրբեջանական աղբյուրները 90% ադրբեջանցիների մասին չեն խոսում։ Նրանք նշում են առավելագույնը 85,5% ադրբեջանցիներ 1979 թվականի դրությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը:
«Միայն 1989-1992 թվականներին է Շուշիում ադրբեջանական բնակչությունը գերազանցել 90%-ը, քանի որ այդ տարիներին Շուշիում ոչ մի հայ չի եղել, լինել չէր կարող։
Երբեմն ինձ թվում է, որ ՀՀ բարձրագույն իշխանությունը հայ ժողովրդին համարում է հիմարների զանգված, որին կարելի է անվերջ խաբել, մոլորեցնել, ծաղրել»։