Ամերիկացի 2 ոստիկան Կապիտոլիումի տարածք ցուցարարների մուտք գրոհելուց հետո ինքնասպան է եղել
Կապիտոլիումի տարածքում տեղի ունեցած անկարգություններից հետո երկու ոստիկաններ ինքնասպան են եղել։ Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ վկայակոչելով Վաշինգտոնի ոստիկանության ղեկավար Ռոբերտ Քոնտիին:
Ավելի վաղ ոստիկանության պաշտոնյաները Washington Post-ին հայտնել էին, որ 51-ամյա ամերիկացի ոստիկան Հովարդ Լիբենգուդը, որը ականատես է եղել Կապիտոլիումի անկարգություններին, ինքնասպան է եղել:
Հովարդ Լիբենգուդը ինքնասպան է եղել հունվարի 9-ին։ Նրանից մի քանի օր հետո՝ հունվարի 15-ին ինքնասպան է եղել Ջեֆրի Սմիթը։ Հունվարի 6-ին Կապիտոլիում էր ուղարկվել 850 ոստիկան։