Իմ հետևում կանգնած, ուղղորդած, հուշած որևէ քաղաքական ուժ չկա. Արտակ Թովմասյան
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար, «Դվին» հյուրանոցի տնօրեն Արտակ Թովմասյանը որոշել է զբաղվել քաղաքականությամբ՝ ելնելով երկրում ստեղծված իրավիճակից։
Նրա համոզմամբ ամեն մի հայ, ով հասկանում է, թե ինչ է պատիվը, արժանապատվությունը, ինչ է պետք հայրենիքին պաշտպանելու, սատարելու համար, պետք է իր խոսքն ասի։
Արտակ Թովմասյանը, գործի բերումով, ծանոթ է եղել Հայաստանի նախկին բոլոր ղեկավարներին, նաև 2018 թ. սեպտեմբերի 7-ին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ:, սակայն նա իր գործունեությունը չի կապում որևէ ուժի հետ։
«Իմ հետևում կանգնած, ինձ ուղղորդած, հուշած որևէ քաղաքական ուժ չկա, ընդհակառակը՝ մեծ մասը զարմանում ու հարց են տալիս ինձ՝ իր ինչի՞ն է պետք այս ամենը»,-ասում է Թովմասյանը։
Նա իրեն որակում է որպես հայրենասեր մարդ ու վստահեցնում, որ ոչ մի մարդ, ով չի սիրում իր հայրենիքը՝ չէր գնա նման քայլի։
«Գիտակից, կայացած մարդը, տնտեսության, երկրի վիճակից հասկացող մարդը հասկանում է, որ պետք է մարդ կամիկաձե լինի, որ գնա դրան»,-ասում է Արտակ Թովմասյանն ու վստահեցնում, որ եթե իշխանությունը ձգձգի իր հրաժարականը, երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ կընկնի։