Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կկարողանանք ամրապնդել մեր փոխշահավետ համագործակցությունը․ ՀՀ ԱԳ նախարարը՝ Իրանի ԱԳ նախարարին

Այս թեմայով
- Այսօրվա դրությամբ մեր օրակարգում դրված է հենց խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման հարցը. ԱԳ նախարարը՝ Արցախի ճանաչման մասին
- Փաշինյանն ուզում է փոխել ԱԳ նախարարին․ վարչապետին դուր չի եկել Մոսկվայում նրա հայտարարությունը. «Հրապարակ»
- Զարիֆն ԱԳ նախարարի հետ խոսել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու մասին (տեսանյութ)
- ԱԳ նախարարը համանախագահների հետ հանդիպմանը բարձրացրել է Արցախի կարգավիճակի և Արցախի տարածքների դեօկուպացիայի հարցը
Հայ-իրանական օրակարգը, իրապես, բավական ընդգրկուն է՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարիդրացիական հարաբերությունների վրա: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։
«Մեր միջեւ բարեկամությունը միջմշակութային երկխոսության և տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների՝ կողք կողքի ապրելու լավագույն օրինակ է, որի հիմքը փոխադարձ վստահությունը եւ փոխադարձ հարգանքն է: Հենց դա է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու բանալին»,-ասել է ԱԳ նախարարը:
Նրա խոսքով՝ Հայաստանը կարեւորում է Իրանի հետ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, սերտ առեւտրատնտեսական կապերը, համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
«Այս հանդիպումը լավ առիթ է մտքեր փոխանակելու բազմաոլորտ փոխգործակցության հեռանկարների շուրջ, ուրվագծելու առաջիկա քայլերը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք առավել ամրապնդել եւ զարգացնել մեր փոխշահավետ համագործակցությունը»: