Կարծում եմ՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում գերիներին վերադաձնելու գործընթացն ավարտին կհասցվի. Հովիկ Աղազարյան

Այս թեմայով
- Հովիկ Աղազարյանը ծանր է տարել նախօրեի միջադեպը. «Հրապարակ»
- Դա բավարար հիմք չէ իշխանափոխություն պահանջելու համար․ Հովիկ Աղազարյանը՝ Արցախը հանձնելու և ապաշնորհ կառավարման հետևանքով առնվազն 5000 զոհ ունենալու մասին. «Հրապարակ»
- «Հրապարակ»․ Արտակարգ դրության երկարաձգման պատճառով Հովիկ Աղազարյանի որդու հարսանիքն անորոշ ժամանակով հետաձգվել է
- Խելքին աշեցեք...
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը վստահ է՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այցը Մոսկվա՝ արդյունավետ կլինի և շատ բան կփոխի: Համենայդեպս լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ պետք է ակնկալիքներ ունենանք:
«Առիթից օգտվելով՝ պետք է ասեմ, որ մեր շատ հայրենակիցներ, ընդդիմադիր դաշտի գործընկերներ անհանգստություն ունեն, թե ինչու հայտնի հայտարարության մեջ ռազմագերիների վերադարձի հարցը դեռևս ամբողջությամբ չավարտած՝ մենք անցնում ենք ճանապարհների ապաշրջափակմանը: Բանն այն է, որ վաղվա հանդիպումով չի քննարկվելու այդ գործընթացն ամբողջությամբ: Դա երկարատև պրոցես է, հետևաբար, գերիների վերադարձման ծանր գործընթացը, որը, կարծում եմ՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ավարտին կհասցվի, հետևաբար, եկեք չկապենք այս աշխատանքային խմբի գործունեության հետ»,-ասաց Աղազարյան:
Նրա նշեց, որ այս աշխատանքային խմբում կարելի է հաջորդ քայլերը պայմանավորել, որպեսզի ռազմագերիների վերադարձը արագացվի:
«եթե անցել են պայմանավորվածությունների 9-րդ կետին, սա դեռ չի նշանակում, որ 8-րդ կետի գործընթացներն ավարտված են»,-ասաց նա: