Լիոնել Մեսսին սկսել է սովորել ֆրանսերեն․ Հավանական է, որ նա տեղափոխվի «ՊՍԺ»
Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին սկսել է սովորել ֆրանսերեն։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրը նշում է, որ ֆրանսերեն են սովորում նաև Մեսսիի ընտանիքի անդամները։ Այս ամենը թույլ են տալիս հետևություն անել, որ Մեսսին պատրաստվում է տեղափոխվել «ՊՍԺ»։
Ընդգծենք, որ ամռանը ֆուտբոլիստն անկեղծացել էր, որ ցանկացել է հեռանալ ակումբից, սակայն կողմերը համաձայնության չեն եկել։