Անխել Դի Մարիան կարող է երկարաձգել պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ
«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ամենայն հավանականությամբ կերկարաձգի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Դի Մարիայի ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմ»-ը, սակայն Դի Մարիան կարծես թե չի ցանկանում նորից աշխատել Ժոզե Մոուրինյոի հետ։
Նրանք միասին մեկ անգամ արդեն աշխատել են «Ռեալում»։ Ընդգծենք, որ վերջին շրջանում շատ էր խոսվում այն մասին, որ Դի Մարիան կլքի փարիզյան ակումբը, քանի որ կողմերը պայմանագրի շուրջ ոչ մի քննարկում չեն սկսել։