Մեր քաչալ գլխին մենակ հարկ վճարողի տոնն էր պակասում
Կառավարությունը առաջարկում է ապրիլի 19-ը սահմանել հարկ վճարողների օր: Հատկանշական է, որ կառավարության նիստի օրերը կազմակերպվում են յուրաքանչյուր հինգշաբթի: Այդ օրը փոփոխվում է, երբ հույժ կարևոր խնդիրներ են առաջ գալիս:
Այս ամիս միստւ կազմակերպվեց մեկ օր շուտ: Պատճառն իհարկե այն էր, որ հինգշաբթին համընկնում էր հունվարի 28-ի՝ բանակի օրվա հետ, ու ենթադրվում էր, որ օրվա հետ կապված հնարավոր է կառավարությունը որևէ նպաստավոր առաջարկ անի կամ որոշում ընդունի...
Բայց պարզվում է կառավարության անդամները ոչ մի դարդ ու ցավ չունեին, և օրվա կարևորագույն հարցը նրանց համար այն էր, որ առաջարկեցին նոր տոն ունենալ՝ ապրիլին նշել հարկ վճարողների տոնը...
Չի քննարկվում այն, որ հետապատերազմական ու դեռևս պատերազմող երկիրը, որտեղ ամեն օր արթնանում են մարդիկ ու իմանում նոր զիջումների մասին, այլ խնդիրներ պետք է առաջ քաշի և լուծումներ տա, ոչ նիստ նվիրի հատուներին...
Կառավարությունը որոշել է այս կերպ խրախուսել հարկատուներին, որպեսզի նրանք ժամանակին մուտքագրեն բյուջեն, հատկապես, երբ ներդրումները երկրում ընդհանրապես բացակայում են: Հույսը շարքային հարկատուն է, ով ով ճառում է արտաքին պարտքի բեռի ու հարկերը վճարում, որպեսզի իշխանավորներն իրենց խրախճանքը վայելեն ու անգամ պատերազմի օրերին` բյուջեից դուրս գրված փողերով գնան սահման` բունկերներում թաքնվելու։
Մի խոսքով, մեր քաչալ գլխին` միայն հարկ վճարող օրն էր պակասում։